Հնդկաստանի Ապատան գյուղ հասնելուն պես դուք միանգամից կզգաք տեղի բնակիչներից եկող ջերմությունը և կվայելեք նրանց հյուրասիրությունը։ Մենք տեսել ենք շատ ցեղախմբերի լուսանկարներ, բայց այս մեկը եզակի է իր տեսակի մեջ։

Համարվում է, որ այս ծիսակատարությունն սկսվել է այն ժամանակ, երբ գյուղի ավագները որոշեցին մյուս ցեղերի կողմից իրենց երիտասարդ աղջիկներին գողանալու դեմն առնել։ Նրանք որոշեցին աղջիկների քթերին խցաններ տեղադրել, իսկ դեմքերը պատել դաջվածքներով, որպեսզի նրանք ավելի քիչ գրավիչ լինեն մնացած ցեղերի համար։ Ժամանակի ընթացքում այս ծիսակատարությունը դարձավ այդ գյուղի ազգային պարծանքը։ 1970 թվականից սկսած կառավարությունն արգելում է խցանների միջոցով քթերի զարդարումը։ Այս լուսանկարներում պատկերված են այս սերնդի վերջին ներկայացուցիչները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել