Aysor.am-ը գրում է.
Ինդոնեզիայի փրկարար ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, թե հույս չունեն, որ Ճավա կղզու արեւմտյան ափին Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո կարող են ողջ մնացածներ լինել, հայտնել է Associated Press-ը:
 
Ավիաաղետի վայրում գտել են մարդկանց առաջին մանրամասերը: Փրկարարների կանխատեսմամբ, ավիաաղետից ոչ ոք ողջ չի մնացել, քանի որ մարմինները, որոնք արդեն հայտնաբերվել են, «ամբողջական չեն եղել», իսկ կործանման պահից անցել է արդեն մի քանի ժամ: Հոկտեմբերի 29-ին ավելի վաղ Lion Air ավիաընկերության Boeing-737-ն աղետի Է ենթարկվել Ճավա կղզու արևմտյան ափի մոտ՝ ծովի վրա: Ինքնաթիռում գտնվում էր 189 մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել