Բրիտանացի բժիշկները պարզաբանել են, որ գրեթե երեք տասնյակ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են արթրիթի, քաղցկեղի և այլ հիվանդությունների բուժման նպատակով, կարող են վնասել հիվանդի թոքերը, գրում է ren.tv-ն։

Մասնագետները նշում են, որ շատ դեղամիջոցներ կողմնակի ազդեցություն են թողնում, և բժիշկները պետք է դա հաշվի առնեն և հետևեն հիվանդների շնչառական համակարգի վիճակին։

Գիտնականներին հաջովել է պարզել, որ ավելի հաճախ թոքերի հետ կապված խնդիրներ ունենում են հակաքաղցկեղային դեղամիջոցներ ընդունած հիվանդները։ Նմանատիպ միտումներ նկատվել են նաև հոդացավի և սրտի հիվանդությունների դեմ պայքարողների մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել