Չինաստանի իշխանությունները նախատեսում են Հարավային բևեռում կառուցել առաջին մշտական օդանավակայանը։ Այս մասին հաղորդում է Keji Ribao պարբերականը։

«Ենթակառույցը ներառելու է թռիչքուղին և օդային տերմինալը. արդեն ընտրված վայրում, պլանի համաձայն, կկառուցվի օդանավակայանը»,– հայտարարել է պարբերականի աղբյուրը։

Օդակայարանային համալիրը կառուցվելու է սառցադաշտի վրա, որը ծածկում է Անտարկտիդայի մակերեսը։ Տեղն ընտրված է դեռևս մեկ տարի առաջ։

Պարբերականի աղբյուրը ընդգծել է, որ ավելի վաղ Չինաստանը երկու թռիչքուղի է կառուցել՝ ինքնաթիռների արտակարգ վայրէջքների համար, դրանցից մեկը գտնվում է «Կունլուն» կայանից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ընդ որում, նշվում է, որ մշտական օդանավակայանը երկրի համար հրատապ պահանջ է։

Տվյալ նախագծի իրագործման համար անհրաժեշտ է մի քանի պետությունների հետ համաձայնության գալ պարբերական թռիչքների վերաբերյալ, որոնք կկարողանա իրականացնել Չինաստանի բևեռային «Սյուեին 601» ինքնաթիռը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել