Նրանք, ովքեր քույր ունեն, ավելի երջանիկ են ու լավատես:

Լեսթերի համալսարանում անցկացված ուսումնասիրությունների ընթացքում հարցման են մասնակցել 570 մարդ՝ 17-25 տարեկան:

Պարզվել է, որ հենց քույրերն են հնարավորություն տալիս եղբայրներին ու քույրերին լինել ավելի շփվող, արտահայտվող ու բաց: Նրանք կարողանում են համախմբել ընտանիքը, դարձնել այն ավելի բաց շփումների համար: Տղաները հակված են թաքցնելու իրենց զգացմունքները, ինքնամփոփ են: Աղջիկների հայտնվելուց հետո այս կանոնը փոխվում է, ընտանիքն աշխուժանում է, նոր կյանք է ստանում:

Փայփայեք քույրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել