Aysor.am-ը գրում է.

Մեկ շաբաթ առաջ Ընտրական օրենսգիրքն անփառունակ տապալվեց այս դահլիճում, Ազգային ժողովում հայտարարեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Գործող իշխանությունները գտան ձևըч ոնց հետ բերեն տապալված Ընտրական օրենսգիրքն այս դահլիճ», - ասաց նա։

Արմեն Աշոտյանն ասաց, թե հարգում է այն պատգամավորների սահմանադրական իրավունքի իրացումը, որոնք նախաձեռնել են ԱԺ այսօրվա նիստը։

«Սակայն այս քննարկման ու իմ կարծիքի հիմնական թիրախը դուք չեք, այլ՝ բացառապես ՀՀ կառավարությունն ու վարչապետի քաղաքական պատասխանատվությունը», - ասաց նա։

Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ Ընտրական օրենսգիրքը դռներից հանեցին, ծխնելույզից նորից մտավ խորհրդարան։

«Վարչապետն էլ երևի հիմա նստած, նայում է էկրանի մոտ, մտածում են, թե ՀՀԿ-ն Հուլիոս Կեսարն է, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը, ՀՅԴ-ն գալլական ցեղեր են՝ հեսա իրար կուտեն, ինքն իր կայսրությունը կլընդլայնի», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել