Մեր երկրում սպասվում է շատ լուրջ ներքաղաքական իրավիճակի փոփոխություն, որն էլ իր հերթին բերելու է նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ստեղծման, որով պետք է շարժվի Հայաստանի Հանրապետությունը: Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կարող են լինել սովորական ներքաղաքական գործընթաց, սակայն իրականում տեղի է ունենալու մի պրոցես, որտեղ ներգրավված են լինելու նաև որոշ արտաքին ուժեր հայաստանյան քաղաքական որոշ ուժերի դեմքով: Տարածաշրջանում խաղացող պետությունները ոչ միայն ցանկություն ունեն խորհրդարանում ունենալու որոշակի լծակներ, այլ նաև խնդիր ունեն խորհրդարանում ունենալու իրենց, այսպես ասած, ներկայացուցիչը: Իսկապես մեզ սպասվում է շատ լուրջ քաղաքական գործընթաց, որն այրդեն միայն ներհայաստանյան գործընթաց չի լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել