ԱՄՆ-ում կան հազարավոր օրենքներ, որոնք գործում են նահանգի կամ քաղաքի մակարդակով։ Այս օրենքներից շատերը հիմա ուղղակի անհեթեթություն կթվան, բայց ժամանակին նրանց ստեղծվելու համար լուրջ պատճառներ են եղել։ Օրինակ՝ Լոս-Անջելեսում արգելվում է լիզել գորտերին, իսկ Արիզոնա նահանգում արգելվում է ուղտերի որսը։ Պատճառն այն է, որ ժամանակին ԱՄՆ-ի զինվորականներն ուղտերին օգտագործում էին որպես քաշող ուժ։ Տեղի բնակիչները, չիմանալով նրանց կիրառելիության մասին, այս կենդանիներին համարում էին նոր որսատեսակ և մեծ վնաս էին հասցնում զինվորականներին։ Արդյունքում կենդանիներին «ազատում» են աշխատանքից, և հիմա Արիզոնայի տարածքում ապրում են վայրի ուղտեր, իսկ նրանց որսը մինչ օրս էլ արգելված է։

Լոս Անջելեսում արգելվում է լիզել գորտերին։ Այս օրենքն ընդունվել է այն բանից հետո, երբ քաղաքի դեռահասները հայտնաբերեցին, որ գորտերից շատերի կաշին հալյուցոգեն տարրեր է պարունակում։ Թմրամոլները գորտերի որս էին կազմակերպում և սկսում էին լիզել, իսկ ոստիկանությունը ոչինչ չէր կարողանում անել սրա հետ։

Նորկո քաղաքում օրենքն արգելում է բնակիչներին ռնգեղջյուր պահել։ Այս քաղաքն ունի «տարօրինակ կենդանիների քաղաք» ոչ պաշտոնական տիտղոսը։ Քաղաքի բնակիչներն իրենց տներում կոկորդիլոսներ, խոզեր և այլ տարօրինակ կենդանիներ են պահում։ Այս տնային կենդանիները հաճախ փախչում են տներից։ Մի անգամ փախել էր ռնգեղջյուրի ձագը, որը մեծ վնաս էր հասցրել քաղաքի այգիներին և խոտածածկույթներին։

Մոբիլ քաղաքում տղամարդկանց արգելվում է գայլի պես ոռնալ։ Մի ժամանակ այս քաղաքում տեղակայված է եղել ռազմական զորամաս, որի զինվորների տարբերանշանը գայլ է եղել։ Ամեն երեկո զինվորականները հավաքվում էին տեղի բարերում և սկսում էին անտանելի ոռնալ, ինչը նյարդայնացնում էր տեղի բնակիչներին։ Ժամանակի ընթացքում զորամասը փակվեց, իսկ օրենքը մնաց։

Ֆլորիդա նահանգում բոլոր նահանգներում դռները պետք է միայն դուրս բացվեն։ Հրդեհի ժամանակ մարդիկ ավելի հեշտ դուրս կգան շինություններից։

Սիսայդ քաղաքում բոլոր տները պետք է շրջապատված լինեն սպիտակ ցանկապատով։ Բացի այդ՝ յուրաքանչյուր տուն պետք է ունենա գեղեցիկ շքամուտք։ Պատճառն այն է, որ քաղաքի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության վրա, այդ իսկ պատճառով քաղաքի իշխանությունները որոշել են, որ այսպիսի դիզայնը թույլ կտա «հեքիաթային քաղաք» ստեղծել, որն էլ գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար։

Օվերլանդ-Պարկ քաղաքում արգելվում է թաղումների ժամանակ ցույցեր անել։ Օրենքն ընդունվել է մեկ մարդու պատճառով, ով ռադիկալ քրիստոնյա էր և միշտ ցուցապաստառով հայտնվում էր հոմոսեքսուալիստների թաղումների ժամանակ։ Ցուցապաստառների վրա գրված էր լինում, որ հանգուցյալն արժանի է մահվան, և Աստված պատժել է նրան։

Մեմֆիս քաղաքում մուրացկանները մուրացկանությամբ զբաղվելու համար պետք է լիցենզիա հանեն, որի արժեքը 10 դոլար է։ Օրենքն ընդունվել է այն բանի համար, որպեսզի քաղաքն ազատվի մուրացկանների ամբոխից, ովքեր միշտ շրջապատում էին զբոսաշրջային գոտիները։

Վաշինգտոն նահանգում այն մարդիկ, ովքեր ցանկանում են հանցանք գործել, նախօրոք պետք է զանգեն ոստիկանություն և տեղյակ պահեն իրենց մտադրությունների մասին։ Օրենքն ընդունվել է ամենայն լրջությամբ, որպեսզի հանցանքների քանակը նվազեցվի։ Այլ նահանգների և երկրների ներկայացուցիչները, ովքեր այստեղ հանցանք են կատարում, լրացուցիչ պատժվում են նաև այս օրենքը խախտելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել