Թուրքական Կիրշեհմիր քաղաքում ցավալի դեպք է տեղի ունեցել․ կատաղած պիտբուլը հարձակվել է աղջիկ երեխայի վրա։

Հոկտեմբերի 24-ի առավոտյան 8-ամյա Հատիս Այդոգլուն սովորականի պես կանգնած էր իրենց տան հարևանությամբ գտնվող կանգառում և սպասում էր դպրոցական ավտոբուսին։ Հանկարծ նրա վրա են հարձակվում երկու կատաղած շուն։ Հատիսը վախենում է և սկսում վազել, բայց նրա ոտքը սայթաքում է, և նա ցած է ընկնում։ Հենց այդ պահին էլ պիտբուլը հարձակվում է աղջկա վրա և բռնում է նրա գլխից։

Մայրը միանգամից լսում է աղջկա ձայնը և վազում նրան փրկելու։ Նա փորձում է ինքնուրույն բացել շան երախը։ Այս ամենը տևում է մի քանի րոպե։ Օգնության են հասնում նաև մի քանի անցորդներ, որոնք սկսում են հարվածել շանը։ Երեխային հնարավոր է լինում փրկել շնից, սակայն նա մի շարք ծանր վնասվածքներ է ստանում։ Երեխայի մայրը նունպես ծանր վնասվում է։ Շանը տեղավորում են շների համար նախատեսված կացարան, իսկ նրա տիրոջ դեմ գործ են հարուցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել