Ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Ջեյհուն Նաբին 3 ամիս ապրում էր Ռուսաստանում, սակայն օրեր առաջ վերադարձել էր Ադրբեջան և դրանից հետո առևանգվել էր իշխանության կողմից։ Երիտասարդի ծնողները չեն կարողանում գտնել նրան։ Դիմել են ոստիկանություն, այնտեղից նրանց պատասխանել են որ Ջեյհուն Նաբիին ձերբակալել են Ֆեյսբուք սոցիակալան ցանցում 2003 թվականի նախագահական ընտրությունների մասին գրառում կատարելու համար։

Նրան ձերբակալել են Շմաքիր քաղաքում և տեղափոխել են Բաքու։ Սակայն ոստիկանությունը նրա հարազատներին որևէ տեղեկություն չի տալիս իրենց որդու գտնվելու վայրի մասին։

Երիտասարդը ակտիվ քննադատել է Ադրբեջանի իշխանությանը և նրա վերջին քննադատությունը եղել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում, որտեղ անդրադարձել է 2003 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ցույցերին, որը ուղղված է նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ու այն բռնի ուժով ցրվել էր իշխանության կողմից։ Գրառումից մի քանի օր անց Նաբիին առևանգել են։

Վերջին օրերի ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի իշխանությունը ընդդիմադիր ակտիվիստ է առևանգում։ Առևանգվել էր նաև Լիտվիայում ապաստան գտած, բայց օրեր առաջ Ադրբեջան՝ հիվանդ հորը տեսակցության եկած, Ազադ Հասանովը։ Նրա գտնվելու վայրը ևս գաղտնի էր պահվում, մինչև մեկ օր անց ադրբեջանական դատարանը որոշում կայացրեց նրան ձերբակալել 4 ամսով ու թմրանյութի մեծ խմբաքանակ տեղափոխելու մեղադրանք առաջադրվեց։ Հիմա նրան սպասում է 5-12 տարի ազատազրկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել