ԱՄՆ Ջորջիա նահանգի Վալդոստա քաղաքում պատի մեջ զմռսված հարյուրավոր ատամներ են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Valdosta Daily Times պարբերականը։

Դրանք գտել են շինարարները, որոնք քաղաքի կենտրոնում հին շենք էին վերանորոգում։ Երկրորդ հարկում պատի մեջ պահված մոտ հազար ատամ է հայտնաբերվել։ Սա արդեն երրորդ դեպքն է, երբ Ջորջիայում պատի մեջ մարդկային ատամներով թաքստոց են հայտնաբերում։

Երկրագետ Հարի Եվանսը ենթադրում է, որ դրանք պահել են ատամնաբույժները, որոնք այդ շենքում աշխատում էին XX դարի սկզբին։ Ջորջիայի այլ քաղաքներում հայտնաբերված ատամները նույնպես պահված են եղել այն տարածքներում, որոնք ժամանակին ատամնաբույժներն են զբաղեցրած եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել