Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ փայտի ծուխը կարող է վնասել մարդկանց շնչառական իմունային համակարգին: Հետազոտողները պարզել են, որ ծխի ազդեցությունը զգալիորեն կախված է սեռից, գրում է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ը:

Գիտափորձերը ցույց են տվել, որ փայտի ծուխը կարող է ուժեղացնել տղամարդկանց իմունային պատասխանը, իսկ կանանց մոտ՝ թուլացնել: Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ հնագույն ժամանակներում կանայք կրակի մոտ ավելի շատ ժամանակ են անցկացրել: Չի բացառվում նաև, որ պատճառը հորմոնալ մակարդակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել