Tert.amLife-ը գրում է.
Կյանքում ինչ էլ պատահի, պետք է լինես բարի և հավատաս. երգչուհի Էմմին ծնողներից ստացած այս խորհուրդն ամենից կարևորն է համարում ու փոխանցում նաև իր որդիներին: Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստան ժամանած երգչուհին արդեն վերադարձել է ԱՄՆ, սակայն հասցրել է հարցազրույց տալ Tert.am Life-ին։ Մեզ հետ զրույցում Էմմին պատմել է Հայաստանում գտնվելու ընթացքում իր կատարած աշխատանքների, երգչուհու կարիերան կրկին ակտիվացնելու, ընտանեկան կյանքի ու երեխաների դաստիարակության մասին:
 
Նախորդ տարի Էմմին մեծ մենահամերգով հանդես գալու ցանկություն էր հայտնել: Դա նաև Նադեժդա Սարգսյանի նպատակներից մեկն էր, սակայն այսօր դրա իրագործման վերաբերյալ երգչուհին դժվարացավ հստակ որևէ բան նշել:
 
«Այդ համերգի հետ կապված աշխատանքներն ու իրագործմանն առնչվող ամեն բան մայրիկիս մտահղացումն էր, իր նախագիծն էր: Իհարկե, դա երազանքի պես բան մնաց ինձ համար: Ամեն դեպքում, այդ ամենի համար ավելի երկար ժամանակահատված է պետք: Այդ իսկ պատճառով այսօր մենահամերգի հետ կապված հստակ պատասխան տալ չեմ կարող»,-ասաց նա:
 
 
Էմմիի խոսքով, երգչուհու կարիերան ակտիվացնելու, նոր շնչառությամբ վերադառնալու ուղղությամբ աշխատանքներ տարվում էին, մի քանի նոր նախագիծ էին մտածել, որոնք, սակայն, ինչ-ինչ պատճառներով հետաձգվեցին։
 
«Դա հետաձգվեց, ինձ համար այսօրվա դրությամբ ավելի կարևոր բան առաջ եկավ ու արդեն մի քանի ամիս է`այդ  աշխատանքներով ենք զբաղված: Խոսքը «Դո Ռե Մի» դպրոցի մասին է, որն արդեն 20 տարվա պատմություն ունի: Այսօր այն աշխատում է նոր հասցեում, ավելի մեծ է, նոր մեթոդներով է աշխատում, որովհետև դպրոցում նոր թիմ է աշխատում:
Երեխաներն այնտեղ կմեծանան ոչ միայն որպես երգիչներ, որոնք կցանկանան հայտնի դառնալ, այլև կրթված ու դաստիարակված երաժիշտներ։ Նրանց ապագան մեր ձեռքերում է, որպեսզի հետագայում նրանց էլ ավելի բարձր բեմեր բարձրացնենք, ուղարկենք տարբեր միջազգային մրցույթների»,– ասաց երգչուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել