Հոգեբանական թեստ, որը կօգնի բացահայտել ենթագիտակցության գաղտնիքները: Ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում:

Ծառ: Հասուն մարդ եք, ամենից բարձր գնահատում եք անկախությունն ու ազատությունը: Փորձում եք շրջանցել կոնֆլիկտները: Մարդիկ ձեզ գնահատում են խաղաղասիրության ու մեծ ներուժի համար:

Տղամարդու և կնոջ դեմք: Շատ ուշադիր եք, զգացմունքային: Միշտ պատրաստ եք աջակցություն ցուցաբերել, կարեկցել ու հասկանալ մարդկանց: Միայն թե հիշեք, որ հարկավոր չէ զգացմունքները միանգամից արտահայտել: Ժամանակի ընթացքում փորձեք ավելի լավ ճանաչել ձեզ շրջապատող մարդկանց:

Կնոջ մարմին: Պատասխանատվության զգացումը ձեզ օգնում է սկսածն ավարտին հասցնել: Մտերիմներն իրենց կողքին ձեզ պաշտպանված են զգում, ձեզ սիրում են ազնվության ու նվիրվածության համար:

Թռչուն: Հետաքրքրասեր եք: Նոր բացահայտումներն ու գիտելիքները ձգում են ձեզ: Ընկերներն ու մտերիմները մեծ նշանակություն ունեն ձեզ համար: Երբեմն կարիք եք ունենում միայնակ ժամանակ անցկացնելու՝ ապագայի ծրագրերի մասին մտածելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել