Լույս ու խաղաղություն Սպարապետի, Կարեն Դեմիրճյանի և հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մյուս զոհերի շիրիմներին։

Հանուն իրենց հիշատակի ընդմիշտ հիշենք այս ողբերգության հիմնական դասերը՝ ահաբեկչությունը զոհեր է պահանջում, խլում է արժանավորներին, ցնցում է երկիրը, հետ է գցում պետությունը, ծնում է ատելություն, թուլացնում է բոլորիս, ոչ մի հռչակած նպատակի չի բերում։

Զենքն ու արյունը չեն կարող բարիք կերտել և արդարացված լինել, եթե ուղղված են քո պետության և քո հայրենակիցների դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել