«Հատկապես մարզերում գործող գազալցակայանների շատ սեփականատերեր վաճառքի են հանել իրենց ու­նեցվածքը: Պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է, երբ այս տարվա հունվարի 1-ից սկսած սեղմված գազի 1000 խմ-ի ակցիզային հարկը 8300 դրամից դարձավ 25 հազար դրամ: Ու հիմա սեփականատերերը պնդում են, որ դա այլևս շահութաբեր բիզնես չէ: 

Մյուս կողմից նրանց առաջ նոր խնդիրներ են ծառացել. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պարտադրում է գազալցակայանների սեփակա­նատերերին բարձրորակ զուգարաններ կառուցել, դրանք սահմանված չափանիշներով շահագործել: 

Հայաստա­նի միջպետական ճանապարհներին հասարակական զուգարաններ չկան: Իսկ եթե կան, ապա գտնվում են խիստ անմխիթար և հակահիգիենիկ վիճակում, որից օգտվելն ուղղակի հակացուցված է: Ու հիմա շատերը որոշել են այդ խնդիրներից զերծ մնալու համար պարզապես վաճառել ունեցվածքը: 

Նշենք, որ վաճառքի համար նախա­տեսված ինտերնետային կայքերը հիմա հեղեղված են նման հայտարարություններով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել