Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է  Սաուդյան Արաբիայից` բացահայտել այն անձանց անունները, որոնք հրամայել են սպանել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:

«Որտե՞ղ է Խաշուկջիի մարմինը: Ո՞վ է հրամայել սպանել Խաշուկջիին: Ո՞վ է հրամայել, որ այդ մարդիկ ժամանեն Թուրքիա: Սաուդյան իշխանությունները պետք է բացատրեն այս ամենը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել