Կանադացի և ամերիկացի հոգեբանները պարզել են, որ զույգերը, որոնք երջանիկ չեն հարաբերություններում, դժվարությամբ են խզում կապերը, գրում է Daily Mail-ը:

Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ այդ պարագայում մարդիկ չեն ցանկանում վիրավորել իրենց զուգընկերոջ զգացմունքները:

«Դա վերաբերում է նաև նրանց, որոնք այնքան էլ հակված չէին դեպի իրենց երկրորդ կեսը, ինչպես նաև նրանց, որոնք դժգոհ էին իրենց հարաբերություններից: Մի խոսքով՝ մենք չենք ցանկանում վիրավորել մեր զուգընկերոջ հարաբերությունները, և մեզ համար միևնույն չէ, թե նրանք ինչ են ցանկանում»,-ասել է  հոգեբան Սամանթա Ջոելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել