Aysor.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է բազմաթիվ անվանի բժիշկ-պրոֆեսորների բաց նամակը՝ Երևանի բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ վարչապետն այժմ ուսումնասիրում է նամակում նշված հանգամանքները։

«Վարչապետը տեղյակ է միջադեպի մասին, ստացել է պրոֆեսորների բաց նամակը, ուսումնասիրում է և դիրքորոշում կհայտնի կատարվածի հանգամանքները համակողմանի ուսումնասիրելուց հետո», - ասաց Եղոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել