Yerkir.am-ը գրում է.

Ռուսական adme.ru կայքը Երևանի 2800-ամյակի առիթով հատուկ անդրադարձ է կատարել մեր մայրաքաղաքին և նշել 10 փաստ, հանուն որոնց արժե լինել Հայաստանում:

Ըստ կայքի` Երևանում շատ են բացօթյա սրճարանները, որոնց շնորհիվ էլ շատ զբոսաշրջիկներ Երևանն անվանում են «Արևելքի Փարիզ»:

Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն է, և հենց այստեղ են պահպանվել հնագույն եկեղեցիները:

Հայաստանի «թերություններից» մեկը շատերը համարում են ծովի բացակայությունը, մինչդեռ առավել տեղեկացված զբոսաշրջիկները գիտեն, որ Սևանա լիճը հրաշալի այլընտրանք է` ամռանը հովանալու համար:

 Նշվում է, որ հայերը ստեղծագործ ժողովուրդ են, և Երևանում կարելի է տեսնել շատ ցուցասրահներ, պարտադիր պետք է այցելել «Կասկադ» թանգարանը:

Հայաստանի իսկական գանձն են մարդիկ: Կայքը նշում է,  որ հենց նրանց շնորհիվ է հաճելի այդ երկրի հետ ծանոթությունը:

 Ինչ նպատակով էլ զբոսաշրջիկը գա Հայաստան, ամեն այց պարտադիր վերածվում է գաստրոնոմիկ ճանապարհորդության` խորոված, քաբաբ, տարատեսակ սթեյքներ, շաուրմաներ: «Հայերի երակներում հոսում է ոչ թե կոնյակ ու գինի, այլ սուրճ»,- նշում են հոդվածի հեղինակները:

Կայքը նշում է, որ առաջինը հենց Հայաստանում են հայտնաբերել ոտնամանները:

Նորավանքի ճանապարհին, գրում է կայքը, կարելի տեսնել գյուղ, որում  բույն է դրել արագիլների 40 զույգ:

Հայաստանը նաև հրաշալի վայր է նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են հանգստանալ մեծ քաղաքների աղմուկից ու նետվել բնության գիրկը:

Կայքը անդրադառնում է նաև «Երևան-քարտ»-ին, որը կօգնի զբոսաշրջիկին` էապես տնտեսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել