Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանցի թարգմանչի թույլ տված սխալի պատճառով ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ աճել է սակարկումների ժամանակ. հայտնում է  minval.az-ը:

Բանն այն է, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ «ԱՄՆ-ը չի դիտարկում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը»: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ Բոլթոնն իրականում գրեթե  հակառակն է ասել, իսկ ադրբեջանցի թարգմանիչը խորհրդականի ասածը խեղաթյուրված է թարգմանել:

«Մենք շարունակում ենք ուսումնասիրել գործողությունները, որոնք կարող ենք ստիպված լինել ձեռնարկել` քիմիական զենքի կիրառման վերաբերյալ օրենսդրության համաձայն: Ներկայում որոշում չի կայացվել»,- իրականում ասել է Բոլթոնը:

Կատարվածի արդյունքում ռուբլին թանկացել է 70 կոպեկով, իսկ դոլարի փոխարժեքը նվազել է 65 ռուբլուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել