1. Դահիճների ավանդական գլխաշորերը մտացածին են։ Իրականում դահիճներն իրենց դեմքերը չէին ծածկում։ Բացառություն կարելի է համարել միջնադարյան որոշ արքաների մահապատիժը։
  2. Դահիճներն ամուսնական ծիսակատարություններ իրականացնելու իրավունք ունեին։
  3. Դահիճներն ամեն մահապատժից հետո եկամուտ էին ստանում դատապարտյալներից։ Սկզբում նրանք իրավունք ունեին վերցնելու մահապատժի ենթարկվածներից այն ամենը, ինչը գտնվում էր գոտկատեղից ներքև, իսկ հետո նրանք իրավունք ստացան վերցնելու ամբողջ հագուստը։
  4. Դահիճներն իրավունք ունեին շուկայից անվճար սնունդ վերցնելու։ Այդ իրավունքը տրվել էր նրանց այն բանի համար, որ շատերն ուղղակի չէին ցանկանում գումար վերցնել դահճի ձեռքից։
  5. Միջնադարում դահիճները կարող էին զբաղվել էկզորցիզմով (մարդու մեջ մտած չարքերին քշելու գործընթաց)։ Բանն այն է, որ չարքերին քշելու ձևերից մեկը համարվում էր տանջանքը։ Մարմնին ցավ պատճառելով մարդիկ չարչարում էին չարքին՝ նրան ստիպելով լքել մարմինը։
  6. Դահիճները եկեղեցում կանգնում էին ամենավերջում՝ եկեղեցու դռան մոտ։
  7. Ֆրանսիայում եղել են նաև կին դահիճներ։ 1264 թվականին Սուրբ Լյուդովիկոսի հրամանի համաձայն` հանցանք կատարած անձը պետք է պատժվեր նույն սեռի ներկայացուցչի կողմից, այսինքն` տղամարդկանց դահիճը տղամարդ էր, իսկ կանանցը՝ կին։
  8. Եթե դահիճը ցանկանում էր հեռանալ իր աշխատանքից, ապա նա պարտավոր էր դահճի նոր թեկնածու առաջարկել։
  9. Դահիճների սոցիալական դիրքը հասարակությունում մոտ էր անբարոյականների և դերասանների դիրքին։ Անգամ պատահական շփումը դահիճների հետ մարդկանց համար անընդունելի էր։
  10. Դահիճները հաճախ էին քաղաքացիների համար ծառայություններ մատուցում։ Նրանք վաճառում էին մահացածների մարմնի մասեր, նյութեր, որոնք պատրաստված էին այդ մասերից, ինչպես նաև մահապատժին վերաբերող տարբեր առարկաներ Այնպիսի առարկաներ, ինչպիսիք են «փառքի ձեռքը» (հանցագործի կտրած ձեռքը) կամ պարանի կտորը, որով հանցագործին կախաղան էին հանել, շատ են հիշատակվում մոգության և ալքիմիայի մասին գրքերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել