Աստղագետ Պարկ Քանկլը նշում է, որ կենդանակերպերի ներկայիս համակարգը ստեղծվել է Հին Բաբելոնում։ 3000 տարի անց մեր մոլորակի առանցքը շեղվել է, և որպես արդյունք՝ կենդանակերպերի համակարգն այլևս հավաստի չէ։

NASA-ի կողմից կենդանակերպերի գլոբալ փոփոխությունն իրենից ենթադրում է նոր ամսաթվեր բոլոր աստղակերպերի համար, ինչպես նաև 13-րդ կենդանակերպի ներմուծում։ Նոր կենդանակերպի անունն Օֆիուկուս է կամ Օձակիր։ Այս կենդանակերպին են պատկանելու նոյեմբերի 30-ից միչև դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում ծնվածները։ Առաջին անգամ 13-րդ կենդանակերպի մասին խոսել են 1995 թվականին գիտնականներ Ուոլտեր Բերգը և Մարկ Յազակին։ Նա շատ հայտնի է Ճապոնիայում։

Ահա NASA-ի կողմից առաջարկվող նոր օրացույցը։ Հավատալ դրան, թե ոչ՝ միանգամայն անհատական մոտեցում է։

Այծեղջյուր՝ հունվարի 21 – փետրվարի 16

Ջրհոս՝ փետրվարի 17 – մարտի 12

Ձկներ՝ մարտի 13 – ապրիլի 18

Խոյ՝ ապրիլի 19 – մայիսի 14

Ցուլ՝ մայիսի 15 – հունիսի 21

Երկվորյակներ՝ հունիսի 22 – հուլիսի 20

Խեցգետին՝ հուլիսի 21 – օգոստոսի 10

Առյուծ՝ օգոստոսի 11 սեպտեմբերի 16

Կույս՝ սեպտեմբերի 17 – հոկտեմբերի 31

Կշեռք՝ նոյեմբերի 1 – նոյեմբերի 23

Կարիճ՝ նոյեմբերի 24 – նոյեմբերի 29

Օձակիր՝ նոյեմբերի 30 – դեկտեմբերի 18 (կենդանակերպի նոր նշան)

Աղեղնավոր՝ դեկտեմբերի 19 – հունվարի 20

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել