Ինչպե՞ս դառնալ ավելի էֆեկտիվ, իմաստուն և խելացի։ Ինչպե՞ս կյանքից հեռացնել անօգուտ երևույթները։ Կարդա այս խորհուրդները և քո էֆեկտիվությունը հասցրու առավելագույնի։

1. Զբաղվիր ինքնակրթությամբ այնքան, որքան կարող ես

Աշխարհը ցանկանում է քեզ հիմար թողնել՝ սկսած բանկային վճարումներից, ավարտած հրաշք դիետաներով։ Անկիրթ մարդկանցից ավելի հեշտ է գումար քամել և ղեկավարել նրանց։

2. Սովորեք և արժանացեք մարդկանց հարգանքին առաջնորդության, այլ ոչ թե նրանց ետևից գնալու միջոցով

Կուրորեն մի հավատացեք կրթական համակարգերին։ Մինչ նրանք ուսումնական պլաններ են պատրաստում, համակարգը հնանում է։

3. Կարդացեք այնքան շատ, որքան կարող եք

Արագ կարդալու և առավելագույնս հիշելու հնարքներ սովորեք։ Դուք հանգիստ կարող եք մեկ գիրքը մեկ շաբաթում կարդալ։

4. Աշխատեք միշտ շփվել բոլորի հետ

Շփման մասնագետ դարձեք։ Սովորեք մարդու մեջ գտնել այն ամենը, ինչը ձեզ դուր է գալիս։

5. Ավելի շատ շփվեք տարիքով մեծ մարդկանց հետ

Տարիքով մեծ մարդկանց հետ շփման առավելությունն այն է, որ ձեր հասակակիցների որոշում կայացնելու կարողությունն այդքան էլ օգտակար չէ ձեզ համար։ Մեծահասակները նաև գիտեն այն ամենը, ինչը դուք հետո եք իմանալու, այդ իսկ պատճառով հարցրեք նրանց։

6. Առավելագույնս կրճատեք ձեր ծախսերը

Սա կօգնի ձեզ իրականացնել այն խենթ երազանքը, որը տարիներ շարունակ տանջում է ձեզ։

7. Սովորեք նախագծել

Սա շատ լավ զարգացնում է տրամաբանոթյունը, հիշողությունը և երևակայությունը։

8. Ձեր առջև մեծ նպատակ դրեք

Եթե նպատակ չդնեք, մեկ է, այն էլի կիրականանա, բայց եթե նպատակ դնեք, այն ավեի շուտ կիրականանա։

9. Ինչ-որ մի բանում մասնագետ դարձեք

5 տարի ծախսեք ինչ-որ բան սովորելու և մասնագիտանալու վրա։ Եթե հետո կցանկանաք փոխել այն, փոխեք, բայց ինչ-որ մի բան ընտրեք։

10. Մի փորձեք փոխել մարդկանց

Ավելի լավ է գտնեք մեկին, ով դեռ չի փչացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել