Ճապոնիայի Կավասակի քաղաքում երկամյա տղան ընկել է բազմաբնակարան շենքի իններորդ հարկից և ողջ է մնացել: Երեխայի միայն ոտքն է կոտրվել, հաղորդում է Kyodo գործակալությունը:

Միջադեպի ժամանակ փոքրիկի ծնողները տանը չեն եղել: Մայրը 20 րոպեով հարևանուհուն էր այցելել: Այդ ընթացքում երեխան կարողացել է բացել պատշգամի փակ դուռը և անցնել պատնեշի վրայով: Նշվում է, որ ծանր վնասվածքներից նրան փրկել է այնտեղ վերջերս մշակված խոտածածկույթը:

Պատուհանի տակ փոքրկին երեխային գտել է այդ շենքում բակվող կինը: Հարևանուհին շտապ օգնություն և ոստիկանություն է զանգահարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել