Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանը և ԵՄ-ն բանակցություններում էականորեն մոտեցել են առանց վիզայի ռեժիմին: Այդ մասին haqqin.az-ին ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կեստուտից Յանկաուսկասը:

Նրա խոսքով` մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում կայացել են ԵՄ-ի և Ադրբեջանի ենթակոմիտեների նիստերը, և կարելի է արձանագրել, որ երկրները մոտեցրել են այդ հարցով իրենց մոտեցումները: ԵՄ-ն և Բաքուն պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ ինտենսիվ բանակցությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել