Կայացավ երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության երկրորդ հատվածի պրեմիերան, որը կրում է «Ritch Bitch» խորագիրը։ Ինչպես եռագրության առաջին մասը՝ «Մարգո»-ն, այնպես էլ երկրորդ հատվածը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

Եռագրության երկրորդ մասը ռեպային որոշակի տարրեր է պարունակում։ Այն այս աշխարհում կնոջ դիրքի, դիրքի փնտրտուքի եւ երբեմն տղամարդկանց շրջանում առկա սխալ ընկալումների մասին է։ Տեսահոլովակում կնոջ կերպարն ուժեղ է, չի հանձնվում, նա շարունակում է իր ուղղությունը, շարունակում է պայքարել եւ հաստատել աշխարհում գոյության իր իրավունքը։

Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Իվետա Մուկուչյանը, գործիքավորումն իրականացրել է Դարքո Բիթսը, երաժշտական ձեւավորումը` Դեիմոս Վիրգիլիտոնի, միքս եւ մասթերինգն իրականացրել է Լեւոն Նավասարդյանը, հագուստների ձեւավորումը` Մարիաննա եւ Իվետա Մուկուչյանների, դիմահարդարումը եւ վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանի։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերներ` Բրեդ Քլերլի եւ Իվետա Մուկուչյան։ Ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշն»-ը։

Ինչպես եռագրության առաջին հատվածում, այնպես էլ «Ritch Bitch»-ում առկա է թագուհու կերպարը։ Նա շարունակում է քայլել, անհաղորդ մնալ իրեն ուղղված առաջարկներին, իսկ թե որտեղ կամփոփվի նրա ճանապարհը, պարզ կդառնա եռագրության հաջորդ հատվածում միայն։

Եռագրության երրորդ եւ եզրափակիչ հատվածը կներկայացվի առաջիկայում եւ կապահովի թեմայի հանգուցալուծումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել