«Ինչպես հայտնի է, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որը Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինքի չորրորդ համարը: 

Տեսակետ կա, որ նա այդ պաշտոնին արժանացել է թավշյա հեղափոխության օրերին Հանրային ռադիոյի շենքի գրավմանը և այն­տեղ դուռը կոտրելու արարողությանը խմբակային մասնակցելու «շնորհիվ»: 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Հանրային ռադիոյի շենքը գրավելու ակցիայի ժամանակ ռադիոտան դուռը կոտրողներից մեկն եք եղել, և հենց դրա համար են Ձեզ նշանակել Վայոց Ձորի մարզպետ, Տրդատ Սարգսյանը պատասխա­նել է. «Ոչ, եթե Դուք տեսանյութը նայեք, ապա կպարզեք, որ ես դուռը կոտրողներից չեմ, բայց մասնակցել եմ ակ­ցիային: Դուռը չեմ կոտրել: Նման բան չկա»: 

Իսկ թե իր որ արժանիքների համար է արժանացել մարզպետի պաշտոնին, Սարգսյանը չի մեկնաբանել՝ խորհուրդ տալով հարցն ուղղել վարչապետին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել