Life.tert.am-ը գրում է.

Դերասան Վարդան Հովսեփյանի նորաստեղծ ընտանիքը երկու ամիս առաջ համալրվեց։ Փոքրիկ Մաքսն իր հետ նոր գույներ ու երջանկության նոր չափաբաժին բերեց ծնողներին։ Tert.am Life–ի հետ զրույցում Վարդանը պատմեց փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո փոխված կյանքի ու խնամքի հարցում կնոջը հնարավորինս օգնելու մասին։

«Մեր կյանք եկավ մի մարդուկ, որը գերբնական ուժ է ինձ համար։ Գիտես, որ քեզնից մի հոգի էլ կա ու այս աշխարհում միակն է, որ իսկապես քոնն է։ Ուրիշինը չի եղել ու չի կարող լինել։ Դա աշխարհի ամենաուժեղ զգացողությունն է։ Ընկերներս հաճախ էին ասում, որ երեխան փոխում է կյանքը, ես դա հասկացա միայն որդուս ծննդից հետո։ Մաքսի հետ ամեն ինչ գունավորվել ու ավելի է սիրունացել։ Երբ ժպտում է աշխարհով մեկ ես լինում, լացում է, իրենից 10 անգամ ավելի ես նեղվում, ամբողջովին տրվում ես իրեն,– ասաց դերասանն ու նկատեց, որ հիմա իր առօրյան, կենսակերպն այլ ընթացք ունեն,– Հասկացա, որ շատ բաներից պետք է կտրվեմ։ Եթե առաջ ես ու կինս մեր մասին էինք մտածում, հիմա ավելի շատ իրեն ենք տրվել։ Հաճախ մոռանում ես քո անձի մասին։ Հիմա խանութ մտնելիս առաջինը գնում եմ մանկական բաժին։ Մի բան, ինչի հանդեպ առաջ անտարբեր էի»։

Նորաթուխ հայրիկն ասում է, որ նախկինում ինքն ավելի էմոցիոնալ էր, հիմա ավելի հանգիստ է դարձել։ Նա փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել որդու հետ։ Երեխայի խնամքի հարցում էլ օգնում է կնոջն ու արժանանում նրա գովեստին. «Ամեն ինչ էլ անում եմ, եթե պետք է, երեխայի տակդիրն էլ եմ փոխում։ Կինս նույնիսկ ասում է, որ շատ արագ եմ կարողանում անել այդ ամենը։ Ես չեմ վախենում նման բաներից։ Երեխան երկու ծնողինն է, երկուսով պետք է մեծացնեն նրան, ոչ թե ամեն ինչ թողնեն մայրիկի վրա։ Երեխային խնամելը միայն մայրիկի պարտականությունը չէ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել