Ըստ հարաբերությունների զարգացման առաջատար մասնագետ Հարբինգերի՝ երբ կինը սիրահարված է, նրանց մոտ արտադրվում է նորադրենալին և ֆենիլէթիլամին։ Սա նրանց մոտ առաջացնում է էյֆորիա։ Այդ պատճառով, երբ նրանք սիրահարվում են, հաճախ կենտրոնանում են տղամարդու վրա՝ չնկատելով մնացած առարկաները։

Կնոջ սիրահարվածությունը կարող է լինել ամենահետաքրքիր և հոյակապ երևույթներից մեկը, և ընդհանրապես խնդիր չէ բացահայտել՝ արդյոք նա իրականում սիրահարված է, թե ոչ։ Այս 7 նշանները վկայում են այն մասին, որ կինը մինչև ականջների ծայրը սիրահարված է։

1․ Ամաչկոտություն

Ի տարբերություն ընկերների և այլ տղամարդկանց (ում հանդեպ հետաքրքրություն չկա)՝ կինն իր սիրած տղամարդու կողքին ավելի քիչ է աղմկում։ Նա խուսափում է տեսողական կոնտակտից։

2. Նա նվերներ է տալիս

Սա չի վերաբերում տոներին և ծննդյան օրվան։ Այս նվերները միշտ առանձնահատուկ են և անկեղծ։

3. Իրեն պահում է երեխայի պես

Սիրահարված կինը հաճախ իրեն պահում է երեխայի պես․ թռչկոտում է, ծափահարում, ծիծաղում, որպեսզի տղամարդու ուշադրությունը գրավի։ Եւ սա տարօրինակություն չէ, այլ սեր։

4. Հետաքրքրվում է իր սիրելիի կյանքով

Սիրահարված կինը ցանկանում է իմանալ ամեն ինչ իր սիրելիի մասին։ Հետաքրքրվում է նրա անցյալով, ներկայով, հարցեր է տալիս երազանքների մասին և այլն։ Սա ուղղակի քաղաքավարություն չէ, այլ նա անկեղծ ցանկանում է իմանալ, թե ինչ է կատարվում իր սիրելիի կյանքում, այդ իսկ պատճառով էլ հարցեր է տալիս։

5. Սկսում է շփումը

Նա առաջինն է գրում կամ զանգում, հաճախ դառնում է շփման նախաձեռնողը։ Նա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր սիրելիի հետ։

6. Նա ցանկանում է հիասքանչ երևալ

Ամենագեղեցիկ հագուստը, ամենագեղեցիկ սանրվածքը, օծանելիքը՝ միայն սիրելիի համար։ Նա ցանկանում է ցնցող երևալ հատկապես այն ժամանակ, երբ մոտակայքում է գտնվում ՆԱ։

7. Նա չի կարողանում աչքերի մեջ երկար նայել

Երբ մարդիկ իրենց վստահ են զգում, պահպանում են տեսողական կոնտակտը, բայց սիրահարված կնոջ համար դժվար է դա անելը, քանի որ նա իրեն թույլ և խոցվող է զգում․ վերջիվերջո, աչքերը հոգու հայելին են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել