Չինաստանում որոշել են կառուցել «Տիտանիկի» կրկնօրինակը։ Նոր տրանսատլանտյան շոգենավը պատրատ կլինի 2022 թվականին։ Այն հագեցած է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով։


«Տիտանիկ 2»-ն իր առաջին ճանապարհորդությունը կիրականացնի Դուբայ-Սաութհեմփթոն ուղղությամբ, իսկ հետո կշարժվի դեպի Նյու Յորք։ Նավը կառուցելու են Չինաստանում ավստրալացի միլիարդատեր Կլայվա Պալմերայի պատվերով։ Նոր «Տիտանիկի» մեջ կարող են տեղավորվել 2400 ուղևոր և 900 հոգանոց անձնակազմ։
«Blue Star Line» կազմակերպությունը նավը կատուցելու է առաջին «Տիտանիկի» դիզայնով՝ համադրելով այն անվտանգության և տեղորոշման նորագույն տեխնոլոգիաներով, որպեսզի հաճախորդներին տրամադրվեն լյուքս դասի հարմարություններ։

Նոր «Տիտանիկում» պահպանվելու է հին ինտերիերը, բայց այն հագեցած է լինելու նորագույն տեխնոլոգիաներով։ Ամեն քայլափոխին լինելու է գերարագ ինտերնետ։ Հնարավոր է, որ անձնակազմի աշխատանքը նույնպես ավտոմատացվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել