Մարդկանց մեծամասնությունը չի պատկերացնում հարաբերություններն առանց սեքսի և, այնուամենայնիվ, կան զույգեր, որոնք սեքսով չեն զբաղվում,– գրում է HuffingtonPost Deutschland պարբերականը։

Իհարկե, երբեմն ինտիմ հարաբերությունները վատ չեն դասավորվում նաև սիրո բացակայության դեպքում։

Սակայն հնարավո՞ր է արդյոք, որ սիրող զույգերի միջև սեքսը բացակայի,– հարց է տալիս հրապարակման հեղինակ Ֆրանցիսկա Քիֆլը։

«Առանց սեքսի հարաբերությունները կարող են կենսունակ լինել, քանի դեռ դրանք բավարարում են երկու կողմերին էլ»,– գտնում է առողջ ապրելակերպի փորձագետ Սյուզաննե Վենդելը։

Վիեննայից հոգեբան և ընտանեկան թերապևտ Սաբինե Վայսը նույնպես համոզված է, որ «առանց սեքսի հարաբերությունները հնարավոր են»։

«Հարկ է դրանց երկու ձև տարբերակել,– ասում է նա պարբերականին տված հարցազրույցում։ Առաջինը դա այն հարաբերություններն են, որոնց դեպքում հենց սկզբից էլ սեքս չի եղել, այն պարզապես երկուսին էլ անհրաժեշտ չի եղել։ Սակայն այդ ձևը շատ հազվադեպ է հանդիպում»։

«Երկրորդը հարաբերությունների այն տեսակն է, երբ սեքսը ժամանակի հետ երկրորդ պլան է մղվում»,– շարունակում է Վայսը։ Դա վերաբերում է, օրինակ, տարեց մարդկանց։ Բացի այդ, սեռական կյանքը երբեմն պասիվանում է երեխաների ծնունդից հետո, կամ եթե զույգերից մեկն ու մեկը աշխատավայրում լարված է լինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել