Մեքսիկայի երկու բնակչուհի զոհվել են՝ վայրէջքի գնացող ինքնաթիռի հետ սելֆի անելու փորձի ժամանակ։ Այս մասին գրում է Proseco-ն։

Դատախազությունում պատմել են, որ 17-18 տարեկան աղջիկները Չիկապաս քաղաքն էին եկել ձիարշավի մրցումները դիտելու, որը տեղի էր ունենում օդանավակայանի հարևանությամբ։ Միջոցառման ավարտից հետո նրանք թռիչքուղի են դուրս եկել, որպեսզի լուսանկարվեն, սակայն չեն նկատել մոտեցող ինքնաթիռը։ Երկու աղջիկներն էլ զոհվել են օդանավի թևի՝ գլխին ստացած հարվածից։ Օդաչուի խոսքերով՝ ինքը նկատել է աղջիկներին, սակայն չի հասցրել ժամանակին կանխել ողբերգությունը։

Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել