Աստղերին բոլորս էլ հիմնականում տեսնում ենք, երբ նրանք տեսախցիկների և հանրության առջև են լինում, ուստի դժվար է ասել՝ ինչպիսի՞ բնավորություն ունեն նրանք, երբ բոլորի աչքից հեռու են։ Ասում են՝ երբեմն անգամ պատերն ականջներ ունեն, ուստի որևէ ինֆորմացիա թաքցնելը մեր օրերում գրեթե դժվար է։ Հենց այդպես էլ մեզ հայտնի է դարձել, թե հոլիվուդյան որ աստղն ինչպիսի բնավորություն ունի։

Դե իսկ այսօր էլ ձեզ ենք ներկայացնում հոլիվուդի ամենաանշնորհք ու անտակտ աստղերին, ովքեր տեսախցիկներից այն կողմ իրենց պահում են «երես առածների» նման։

Ջասթին Բիբեր

Առաջին տեղում շատերի կողմից սիրված, բայց շատերի կողմից էլ չսիրված երգիչ Ջասթին Բիբերն է։ Ասում են՝ 2017 թվականին նա իր ոչ մեծ համերգներից մեկի ժամանակ բղավել է երկրպագուների վրա, վիրավորել նրանց, իսկ 2016-ին թքել իր երկրպագուներից մեկի վրա։ Երգչի մամլո խոսնակը պաշտոնապես հերքել էր այն՝ ասելով, թե Ջասթինը պատշգամբից ներքև է թքել, սակայն այդ ժամանակ ներքևում որևէ մեկը չի եղել, բայց, այնուամենայնիվ, դա չփրկեց Ջասթինին այս ցուցակում հայտնվելուց։

Քրիստիան Բեյլ

Դերասան Քրիստիան Բեյլի մասին ևս ինչ ասես, խոսում են։ Նրա հետ աշխատած մարդիկ բազմիցս պատմել են, որ նա անքաղաքավարի է ոչ միայն երկրպագուների, այլ նաև իր գործընկերների հետ։ Քիչ չեն դեպքերը, երբ նա վիրավորական արտահայտություններ է արել իր երկրպագուների հասցեին։

Ռիհաննա

Image result for rihanna

2014 թվականին Ռիհաննայի երկրպագուներից մեկը՝ 16-ամյա Ալեքսիս Քարթերը դպրոցն ավարտելու արարողության ժամանակ կրում էր Ռիհաննայի կերպարներից մեկի մոտիվներով պատրաստված զգեստ։ Լուսանկարն այնքան տարածում գտավ համացանցում, որ անգամ Ռիհաննան արձագանքեց դրան, սակայն հեգնական ու վիրավորական ոճով։ Ալեքսիսը շատ էր վիրավորվել իր սիրելի երգչուհու այդ քայլից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել