ԱՄՆ Յուտայի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ամենաամուր ընտանիքները կազմում են նրանք, ովքեր մինչ ամուսնությունը զուգընկեր չեն ունեցել՝ գրում է The Atjlantic-ը։

Սոցիոլոգները նաև պարզել են, որ նման ընտանիքներում հազվադեպ են ամուսնալուծությունները, իսկ նրանք, ովքեր մինչ ամուսնությունը բազմաթիվ զուգընկերներ են ունեցել, ավելի հաճախ են ամուսնալուծվում։

Սոցիոլոգները դա բացատրում են նրանով, որ մեկ զուգընկերոջ հետ ամուսնական հարաբերությունները մինչամուսնական սեռական կյանքի հետ համեմատելու հնարավորություն չկա, և դա ավելի է ամրացնում ընտանիքը, իսկ պարբերաբար զուգընկերներ փոխելը վկայում է այն մասին, որ սեռական հարաբերություններում մարդը խնդիրներ ունի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել