Aysor.am-ը գրում է.
Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հաստատեց շրջանառվող տեղեկությունները և տեղեկացրեց, որ նախարարությունների թիվը կկրճատվի։
 
«Մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի», - հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։
 
Նրա խոսքով՝ կառավարման համակարգում անարդյունավետության և դանդաղաշարժության խնդիր կա, և «ամենապրիմիտիվ» հարցը լուծելու համար մարդը ստիպված է երկար սպասել։
 
«Չեմ ուզում թաքցնել, մենք ոչ թե խնդիր ունենք կրճատելու, խնդիր ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու: Այսօր մեր նախարարությունների թիվը շատ ավելին է, քան մենք օբյեկտիվորեն ունենք դրա անհրաժեշտությունը: Այո՛, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի» հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ կրճատումների հարցում հավասարակշռված մոտեցում են ցուցաբերելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել