«Տուն-2» նախագծի աստղեր Օլգա Բուզովան և Քսենյա Բորոդինան Երևան երեկույթի են ժամանել, որն իր կնոջ հետ կազմակերպել էր տեղացի մեծահարուստ Բորիս Ավագյանը: Ցանկանալով ի կատար ածել կնոջ քմահաճույքները՝ Ավագյանը գումար չի խնայել. Բուզովան և Բորոդինան բավականին մեծ գումարներ են պահանջում իրենց ներկայության համար:

Բնականաբար, նրանք տոնի գլխավոր գործող անձինք էին: Ինչ-որ մի պահի Բորոդինան Բուզովային խնդրել է կենդանի երգել: Վերջինն ուրախությամբ ի ցույց է դրել իր ձայնային տվյալները, հետո աղջիկները հայկական պար են պարել, ինչը հիացրել է ներկաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել