«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որն իր պաշտnնը ստանձնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 6-ին ստո­րագրված հրամանագրով և, ըստ էու­թյան, իր աշխատանքը սկսել է արդեն թավշյա հեղափոխությունից հետո՝ աշխատելով նորընտիր վարչապետի և կառավարության հետ:

Ներկայացնում ենք հատված:

-Դուք հանդիպել էիք ՀՀ վարչա­պետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ըստ Ձեզ՝ ինչ է փոխվել Հայաս­տանի քաղաքականության մեջ:

- Այո, ես հանդիպել եմ նրան: Չեմ կա­րող ասել, որ հաճախ, սակայն ոչ մեկ անգամ, և ուրախ եմ, որ այդպիսի հնա­րավորություն ունեմ: Ես կարող եմ ասել, որ նա բավականին լավ հարաբերու­թյուններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դուք գիտեք, որ նրանք արդեն մի քանի անգամ հան­դիպել են, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է և վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ, և երկու կողմից էլ հաս­կանում են դրանց կարևորությունը:


-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ երկու երկրների հարաբերություններից զատ դրանք առկա են նաև երկու երկրների ղեկավարների մոտ:

-Ես փաստում եմ, որ իսկապես նրանց միջև երկխոսությունը հաստատված է, և դա շատ կարևոր է: Իսկ ինչ վերաբե­րում է հայ-ռուսական հարաբերություն­ներին, ապա դրանց շրջանակը բավա­կանին լայն է և շարունակում է ընդլայն­վել: Մենք ունենք շատ ոլորտներ, որոնց շուրջ կարող ենք փոխհամագործակցել:

-Ստացվում է՝ ըստ էության, Հայաս­տանում իշխանության փոփոխությունը չի ազդել հայ-ռուսական հարաբերու­թյունների վրա:

-Գիտեք, ես ելնում եմ այն մտքից, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան լայն են և ամուր, որ այդպիսի հանգամանքները չեն կարող ազդել: Իհարկե, այն քաղաքական ուղղվածու­թյունը, որով առաջնորդվում է ղեկավա­րությունը, նշանակություն ունի: Եվ այդ առումով մենք շատ ուշադիր ենք լսում այն ազդանշանները, որոնք գալիս են ղեկավարությունից: Շատ կարևոր է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է այն մասին, որ ՌԴ-ն եղել, մնում և լինելու է գործընկեր Հայաստանի համար: Եվ սա համապատասխանում է վերջին տարիներին տարվող քաղաքականությանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել