Հարգելի լրագրողներ,

Ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ Այս պրոցեսում արդեն որոշ հրապարակումներում նկատել եմ տերմինների կիրառման անճշտություններ, օրինակ` «հատուկ նիստ»։

Այսպես, եթե վարչապետի թեկնածուի հարցի քննարկման և ընտրության նիստի օրը համընկնում է ԱԺ հերթական նիստերի հետ, ապա այս դեպքում վարչապետի ընտրության հարցն իրավունքի ուժով (ավտոմատ) ընդգրկվում է ընթացիկ նիստի օրակարգ։ 

Հատուկ նիստ գումարելու պահանջն այն դեպքերի համար է, երբ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամկետներում չկան հերթական նիստեր, հետևաբար առաջարկում եմ սպասվող հոդվածներում չօգտագործել «հատուկ նիստ» եզրույթը։

Միաժամանակ առաջարկում եմ հետագա նյութերն առավել գրագետ կազմելու համար կիրառել հետևյալ ճիշտ տերմինը` «խորհրդարանն ԱՐՁԱԿՎԵՑ իրավունքի ուժով»։ Ոչ թե ցրվեց, լուծարվեց կամ այլ բառեր։ ԱՐՁԱԿՎԵՑ, ԱՐՁԱԿՎԵԼ Է, ԿԱՐՁԱԿՎԻ, ՊԵՏՔ Է ԱՐՁԱԿՎԻ և այլն։

ՀԳ. Վստահ եմ, որ այսօր նիստը կանցնի հանգիստ, առանց ցնցումների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել