Tert.am-ը գրում է

Ճապոնական CRAZY ընկերությունը որոշել է հավելավճար տալ իր աշխատակիցներին քնի ճիշտ ռեժիմի համար: Այս մասին РИА Новости-ին պատմել է ընկերության մամուլի քարտուղար Միյու Գորայը:

Ընկերությունը հավելյալ վճարում է աշխատակցին, եթե նա շաբաթական հինգ օր օրական վեց ժամից ավելի է քնում: Մեկ միավորը մեկ յեն է, ինչը նշանակում է, որ հինգ օր ճիշտ քնելու դեպքում աշխատակիցը կստանա 500 միավոր, իսկ վեց օրվա համար՝ 600 միավոր՝ 600 յեն: Եթե շաբաթվա ընթացքում աշխատակիցը քնի օրական ավելի քան 6 ժամ, ապա նա կստանա հազար միավոր: Այս կերպ աշխատակիցները կարող են ամսական մինչև 5000 յեն (մոտ 50 դոլար) հավելավճար ստանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել