Reddit-ի U/E_Graaa օգտատերը հրապարակել է կատարյալ հարթ ու մի քիչ էլ տարօրինակ ձվի լուսանկար։ Հրապարակելուց հետո նա հայտնի դարձավ։ Սկզբում պերֆեկցիոնիստները և այլ օգտատերեր հիանում էին լուսանկարով, իսկ այնուհետև սկսեցին կասկացել ձվի իրական լինելուն։

Բանը հասավ հումորներին։ Օգտատերերից մեկը խորհուրդ տվեց U/E_Graaa-ին պահել ձուն և չտալ կնոջը։ Մյուսներին սկսեց հետաքրքրել՝ կարո՞ղ են հավերը նմանատիպ կատարյալ ձվեր ածել, թե՞ ոչ։ Գտնվեցին նաև այնպիսի օգտատերեր, ովքեր հետաքրքրվում էին հավի առողջությամբ։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ իրական է ձուն, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել