Նայեցի այս ելույթն ու սարսափեցի...

Բացատրեմ, թե ինչու: Որովհետև քաղաքական կուսակցություններն Ազգային ժողով են բերել կա՛մ բանից անտեղյակների, կա՛մ անմեղսունակների, կա՛մ դեմագոգների: Ուզում ես հասկանալ, թե ինչո՞ւ է արտասվում: Մարիխուանայի ազատականացման համա՞ր: Ոչ: ԼԳԲՏ հնարավոր ամուսնության համա՞ր: Ոչ: Նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն այլ բժշկական «թիմերի» չի հանձնում հիվանդին, որ նրանք բուժեն: Բայց, ասացե՛ք խնդրեմ, 1998-ից ձեր կուսակցությունն իշխանության մեջ է, էհ, բուժեիք: Ո՞վ էր ձեր ձեռքը բռնել: Ուզո՞ւմ եք ասել՝ բժի՞շկ եք: Բայց կարծես թե ժողովրդին ինֆեկցիայով վարակողներից եք եղել ու նրան հասցրել վիրահատարան, ինչպես դուք եք ասում, ու Նիկոլ Փաշինյանն էլ փայլուն փրկել է հիվանդին... Հիմա արտասվում եք, որ Փաշինյանը կոնսիլիում չի անո՞ւմ: Բա 20 տարի կոալիցիայում եք եղել 3 այլ փրկիչ-բժշկիչ ուժերի հետ: 20 տարի ունեիք կոնսիլիումի համար։ Բա ի՞նչ եք արել, եթե կոնսիլիում չեք արել։

Վերջում՝ Ղարաբաղի մասին, ու ոչ միայն տիկնոջ պահով: Հարգելի պատգամավորներ, քաղաքական ուժեր ու քաղաքական գործիչներ, դուք իսկապես գտնում եք, որ Ղարաբաղի հարցում մոտակա ժամանակներում ոչ հայանպաստ լուծո՞ւմ է լինելու: Իսկապե՞ս: Երբ ԱՄՆ ու Ռուսաստանի միջև անդունդն օրավուր ահռելի մեծանո՞ւմ է: Ու նրանք նման բարդ հակամարտության մեջ համաձայնությա՞ն են գալու: Դուք այդքան անտեղյա՞կ եք, անարհեստավա՞րժ եք, թե՞ ուղղակի դեմագոգիան ու ստախոսություն եք քոքել: Բա էլ ինչո՞ւ եք զարմանում, որ այս իմաստուն ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այս կոկորդիլոսի արցունքները չեն կարող անկեղծ համարել: Եթե գիտեք իրականությունն ու այսպես 3 մանեթանոց լացեր եք տալիս, ուրեմն՝ մի զարմացեք, թե ինչու ձեզ ոչ մի բանի մոտ չեն թողնում ու չեն թողնելու: Եթե բեխաբար եք, գնացեք ձեր տներով ու զբաղվեք այլ գործով. այս գիտլիքներով ու խորհրդարանում դուք աղետ եք ազգի գլխին: Մի շահարկեք ազգի նրբագույն նյարդն ու դրա վրա մի խաղացեք, դա անբարոյականություն է:

Եւ վերջապես, ազնիվ եղեք ու ԱՄՆ դեսպան Միլսի խոսքերը մի վերագրեք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը. դեսպանը գաղտնազերծել է, որ հողերը տալու համաձայնությունը նախկին իշխանություններն են տվել, ոչ թե նորերը... Ինչ ասեմ, անպատկերացնելի սրտխառնոց առաջացավ այս կեղծավորությունից ու անազնվությունից:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել