ԱՄՆ-ում երկվորյակ քույրերը միաժամանակ որոշել են սեռափոխվել և դառնալ երկվորյակ եղբայրներ՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Ջեքլին և Ջենիֆեր քույրերը ծնվել են 1995թ․ Բալթիմորում պահպանողական քրիստոնյաների ընտանիքում։ Նրանք խոստովանել են, որ մանկուց երազել են քնել և զարթնել՝ տղաներ դարձած, թեպետ ոչ միանգամ չեն լսել տրանսգենդերների մասին։ Կրոնական դպրոցում նրանք սիրահարվել են աղջիկներին, սակայն նույնիսկ միմյանց չեն խոստովանել դրա մասին՝ վախենալով, որ կհեռացվեն դպրոցից։

18 տարեկանում նրանք իրենց հայտարարել են տրանսգենդեր և անվանափոխվել են՝ դառնալով Ջեք և Ջեյս։ 2017թ․ նրանք սկսել են հորմոնալ թերապիայի կուրս անցնել, իսկ 2018թ․ օգոստոսին վիրահատվել են՝ հեռացնելով կրծքերը։

Ջեքը խոստովանել է, որ թեպետ իրենց կյանքում դրական փոփոխություններ են եղել, սակայն շրջապատում շատերը չեն ընդունում նրանց։ Երկու եղբայրներն էլ աշխատանքի են անցել ոստիկանական համակարգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել