Aysor.am-ը գրում է.

Վիետնամի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) հոկտեմբերի 23-ին երկրի նոր նախագահ է ընտրել կառավարող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգին:

Նրա թեկնածությունը, ինչպես հայտնել է խորհրդարանի հսկիչ հանձնաժողովը, պաշտպանել են օրենսդիր մարմնի պատգամավորները, որը, հանրապետության Սահմանադրության համաձայն, իշխանության բարձրագույն մարմինն է և օժտված է երկրի ղեկավարությանը նշանակելու և պաշտոնաթող անելու լիազորություններով:

Պետության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին մահացավ նախագահ Չան Դայ Կուանգան, որն այդ պաշտոնը պետք է զբաղեցներ 2016-ից մինչև 2021 թվականը: Չան Դայ Կուանգայի մահից հետո երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Տհինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել