Աշխարհում ամենաերկար կամուրջը, որը կմիավորի Հոնգկոնգ և Մակաո մեգապոլիսները Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Չժուհայի հետ, վերջապես պաշտոնապես կբացվի այս շաբաթ։ Կառուցման սկսելու պահից անցել է արդեն ամբողջ 9 տարի։

Սպասվում է, որ Հոնգկոնգ-Չժուհայ-Մակաո կամուրջը կբացվի ուրբաթ օրը՝ տեղի ժամանակով առավոտյան 9-ին։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը բացման արարողությանը կմասնակցի չորեքշաբթի։

Կամրջի կառուցումը սկսվել է 2009 թվականին։ Այն կարևորագույն տրանսպորտային զարկերակ կդառնա՝ ներառյալ մալուխային կամուրջներն ու ստորջրյա թունելը։ Չժուցյան գետի վրայով անցնող կամուրջն իրար է միացնում Հոնգկոնգի Լանտաու կամուրջը, մայրցամաքային քաղաք Չժուհայն ու մոլախաղերի հայրենիք Մակաոն։

Ունենալով 55 կմ երկարություն՝ այն երկու անգամ ավելի է, քան Լա Մանշի լայնությունը Անգլիայի Դուվրից մինչև Ֆրանսիայի Կալե։

Քաղաքային իշխանությունները կարծում են, որ կամուրջը կօգտագործվի 120 տարի շարունակ և կխնայի մարդկանց ժամանակի 60%-ը, որոնք նրանք վատնում են մի կետից մյուսը տեղափոխվելու համար։

Առավել կարևոր է այն, որ սա բանալի կոմպոնենտ է Չինաստանի այն ծրագրում, որը նախատեսում է Մեծ ծոցի շրջան ստեղծել, որն էլ իր հերթին զբաղեցնելու է 56000 քկմ տարածք և ներառելու է Հարավային Չինաստանի 11 քաղաք։

Կամուրջը կազմված է 22,9 կմ երկարություն ունեցող ծովային կամրջից և 6,7 կմ երկարություն ունեցող ստորջրյա թունելից, որն իրար է միացնում երկու արհեստական կղզիները։

Նախագիծը կյանքի կոչելու համար օգտագործվել է 420,000 տոննա պողպատ, որը 60 անգամ ավելի է, քան այն քանակը, որն օգտագործել են Էյֆելյան աշտարակը կառուցելու համար։

Հոնգկոնգի տրանսպորտի քարտուղար Ֆրենկ Չանն ասել է, որ քաղաք Չժուհայի և Հոնգկոնգի միջազգային օդանավակայանի միջև ճանապարհն անցնելու ժամանակը կկրճատվի մոտ 45 րոպեով։ «Ենթադրվում է, որ Հուանդունի, Հոնգկոնգի և Մակաոյի համագործակցությունն առևտրի, ֆինանսական, տուրիզմի ոլորտում կտրուկ կբարելավվի»,- ասել է նա հարցազրույցի ժամանակ։

Սակայն մեգանախագծի իրականացումն ուղեկցվել է նաև խնդիրներով։ Կամրջի կառուցումն ընթացել է հետաձգումներով, բյուջետային գերծախսով, կոռուպցիոն հետաքննություններով և մի քանի շինարարների մահով։

Նախագծի ընդհանուր արժեքը, ներառյալ արհեստական կղզիները, ածանցյալ ճանապարհները, անհայտ է, սակայն ըստ մոտավոր գնահատականների՝ ընդհանուր ծախսերը հասնում են 18 միլիարդ դոլարի։

Շինարարության ընթացքում 7 բանվոր է մահացել, 129-ը վիրավորվել է։ Նրանցից շատերը սայթաքել են և ընկել հսկայական բարձրությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել