«Իշխանությունները խորա­սուզված աշխատում են ոչ միայն իրենց համամասնական ցուցակի և ապագա ԱԺ կոնֆի­գուրացիաների վրա, այլև նա­խապատրաստում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխու­թյունները:

Ըստ կառավարության մեր աղբյուր­ների՝ որոշել են կրճատել նախարարությունների թիվը, ինչը մտմտում էր դեռ նախորդ իշխանու­թյունը, օպտիմիզացնել այն գերատեսչություն­ները, որոնց գործառույթները կրկնվում են կամ շատ մոտ են միմյանց: Խոսք է գնում Սոցապ և Առողջապահության նախարարությունների, Սպորտի-երիտասարդության և Մշակույթի նա­խարարությունների միավորման, Սփյուռքի նա­խարարությունն ԱԳՆ-ի «մասնաճյուղ» դարձնե­լու մասին: 

Լուրջ քննարկման թեմա են նաև նա­խարարների թեկնածությունները: Տեղաշարժեր են լինելու նաև ուժային բլոկներում: Խոսվում է 18-ից ընդհուպ մինչև 8 կամ 10 նախարարու­թյուն թողնելու մասին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել