«Արտահերթ խորհրդարա­նական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել:

Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարա­րեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու: Տեղեկություններ կան, որ հնարա­վոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, չընդգրկ­վի ցուցակում, և այն ձևավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգ­ներում չթրծված երիտասարդներից: 

«Ես որևէ տեղեկություն չունեմ, ես որևէ քննարկման ծանոթ չեմ»,- ցուցակում չընդգրկվելու մասին մեր հարցին պատասխանեց Զոհրաբյանը: Ըստ որոշ լուրերի՝ ԲՀԿ ցուցակի կազմման հարցում կարևոր դերակատարում ունի Խաչատուր Սուքիասյանը: Ի դեպ, հնարավոր է, որ ցուցակում չլինի Գագիկ Ծառուկյանի անունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել