Բաղադրամասեր

  • 1 բաժակ ալյուր,
  • 1 բանկա խտացրած կաթ,
  • 2 հատ ձու,
  • 1/2 թ/գ սոդա,
  • 300 գրամ ելակ,
  • 3 ճ/գ  ձիթայուղ

Պատրաստման եղանակը

  • Տարայի մեջ հարել ձուն ու սոդան, որից հետո այդ տարայի մեջ ավելացնել խտացրած կաթը և ալյուրը:
  • Բոլոր բաղադրիչները լավ խառնել:
  • Թխելու համար նախատեսված տարայի հատակը և կողքերը պատել ձեթով, խմորը լցնել տարայի մեջ:
  • 5-10 րոպե խմորը թողնել 150-170°С տաքությամբ ջեռոցի մեջ:
  • Հանել և թխվածքի վերին մասի վրա ելակ դնել և նորից տեղադրել ջեռոցի մեջ: 20 րոպեից հանել ջեռոցից, թողնել, որ սառչի:
  • Մատուցելիս թխվածքը պատել շաքարի փոշով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել