Tert.am-ը գրում է

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Դամասկոսում թրաֆիքինգով զբաղվող հանցախմբի ձերբակալման մասին, փոխանցում է РИА Новости-ն: Հանցախումբը զբաղվում էր մարդկանց առևտրով և ստիպում էր նրանց սեռական ծառայություններ մատուցել, ասվում է վարչության մամուլի հաղորդագրության մեջ:

Նախարարության տվյալներով՝ թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր ստորաբաժանումը տեղեկություն է ստացել, որ Դամասկոսի թաղամասերից մեկում վարձակալված բնակարանում հանցախումբ է գործում՝ մի կնոջ գլխավորությամբ:

«Տեղեկություն է ստացվել, որ այս հանցախմբի մոտ եղել է մի քանի կին, որոնց նրանք շահագործում էին և ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել՝ նյութական շահից ելնելով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ամբեղջական հոդվաժը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել