Սուրճը մեր առօրյայում բավականին մեծ տեղ է զբաղեցնում։ Գրեթե բոլոր աշխատող մարդիկ օրը 1-2 բաժակ այս ըմպելիքից խմում են եթե ոչ հաճույք ստանալու, ապա գոնե թարմանալու, աշխատանքային ժամերին առույգանալու համար։

Շատերն անգամ առավոտյան նախաճաշի փոխարեն նախընտրում են միայն սուրճ ըմպել։ Իսկ տնային տնտեսուհիների մեծ մասի համար սուրճն իրենց ընկերուհիների, հարեւանների հետ զրույցի բռնվելու, առօրյա հոգսերից կտրվելու պատեհ առիթ է։     

Սակայն սուրճը հաջողությամբ կարող է օգտագործվել աչքերի տակ առաջացող պարկերի դեմ: Իհարկե, հաջողության հասնելու համար ձեզ բնական սուրճ է անհրաժեշտ: Այն պետք է պատրաստել, սառեցնել, սնուցող կրեմ քսել դեմքին, թողնել, որ ներծծվի, ապա բամբակով սուրճը դնել պարկերի վրա, թողնել 15-20 րոպե: Սուրճը կարող է օգնել նաև ազատվել աչքերի տակ առաջացած կապտուկներից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել